ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 12-ին, Պաշտպանության նախարարությունում ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նիկոլ Փաշինյանը իր խոսքում կարեւորեց այն մարտահրավերները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք եւ շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար»,- գրել է նա: