«Դավիթ Տոնոյանը զինվորական տղա է ու բանակը լավ է պատկերացնում` ոչ պակաս բոլորից»,- այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի նշանակմանը:

Սակայն Գրիգորյանը չցանկացավ Դավիթ Տոնոյանին համեմատել Վիգեն Սարգսյանի հետ:

«Չենք կարա համեմատենք` ամեն մարդ իր ձևն ու տակտիկան ունի: Անհնար է համեմատել նույնիսկ երկու գեներալների, եթե նրանք տարբեր զինվորական մասնագիտություններ ունեն», - ասաց Գրիգորյանը: