Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ձևավորել Կառավարության կազմը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ ևս չորս նախարարական պորտֆելներ ղեկավարող նախարարների անունները հայտնի են.
Եվ այսպես՝ ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարի պաշտոնում կնշանակվի ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին ` Հակոբ Մանուկյանը:
Արտակարգ իրավիճակների նախարար կնշանակվի Հրաչյա Ռոստոմյանը, ով ղեկավարում էր սպորտի նախարարությունը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար կնշանակվի Սպորտի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Վահրադյանը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվելու Արթուր Գրիգորյանը, ով նախկինում եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Վերը թվարկված բոլոր նախարարներն էլ ԲՀԿ-ականներ են:
Նշենք նաև, որ ըստ նախնական տեղեկությունների, ԲՀԿ-ին է տրվել նաև մեկ փոխվարչապետի պորտֆել, սակայն ով կնշանակվի այդ պաշտոնում դեռևս հայտնի չէ: