«Ժամանակ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել ՀՅԴ-ի ցանկությունը՝ կրկին վերատիրանալ իրենց համար ավանդական Արագածոտնի եւ Շիրակի մարզպետների պաշտոններին: Փաշինյանը նախ ասել է, որ դրանք սեփականաշնորհված մարզեր չեն, եւ դրանից բացի՝ Դաշնակցությունը գրեթե 20 տարի այդ մարզերում մարզպետներ է նշանակում, սակայն այդ մարզերում իրավիճակը ոչնչով չի տարբերվում մյուսներից:
Դաշնակցության համար ավանդական մարզերը ստանալը կարեւոր է այն առումով, որ այդ մարզերում բոլոր պաշտոնյաները դաշնակցական են, եւ մտավախություն ունեն, որ ոչ դաշնակցական մարզպետը կարող է փլուզել, ապադաշնակցականացնել կուռ պետական կառավարման համակարգը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում