Ազգային անվտանգության ծառայությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու:

Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

 

«Հանձնարարել եմ, որ ազգային անվտանգության մարմիններում կառուցվածքային փոփոխություններ կատարվեն, որոնք առաջին հերթին կապված են վարչապետի հանձնարարության հետ: Կարևոր հանգամանք է, որ ԱԱԾ մարմինների կառուցվածքը պահպանում է խորհրդային տարիների պատկերը, հիմա պետք է փոխել, որ այսօրվա պահանջներին համահունչ ու արդյունավետ լուծում տանք», -հայտարարել է Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ մայիսի 10-ին: