CNN հեռուստաընկերությունը Parts Unknown (անհայտ վայրեր) հաղորդման շրջանակներում պատմում է Հայաստանի ու Արցախի մասին: Ծավալուն թողարկումը յութուբում հայտնվել է մայիսի 20-ին: Հաղորդման հեղինակ Էնթոնի Բուրդեյնը ներկայացնում է հայկական խոհանոցը, քաղաքական իրավիճակը, պատմությունը՝ այդ թվում 1915 թ. Ցեղասպանությունը, 1988 թ. երկրաշարժը: Խոսում է նաև Արցախի մասին: Նրա զրուցակիցները պատմում են Արդրբեջանի հետ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հաղորդման մի հատվածում Բուրդեյնին ուղեկցում է հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը: Նա պատմում է իր պատմությունը, նաև հաղորդման հեղինակին ներկայացնում որոշ ճաշատեսակներ: