«Թող վերաբացվեն էդ գործերը, ավելի լավ», - այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը սենսացիոն բացահայտումներ անելու մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հայտարարություններին:
 
Հարցին, թե ինքը մտահոգված չէ՞ որ այդ բացահայտումները կարող են իրեն էլ վերաբերվել, Սարոյանը արձագանքեց. «Ես ուրախ եմ, ավելի լավ, ժողովուրդը կիմանա` էս պետությունից ով ինչ ա տարել»:
 
 

Աղբյուրը՝ Aysor.am