Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանը հանգիստ է, մտահոգվելու բան չունի։

«Ես մտահոգվելու տեղիք չունեմ, ես մաքուր եմ աշխատում», – ի պատասխան հարցին՝ արդյո՞ք մտահոգված չէ ԱԱԾ ղեկավարի սկանդալային հայտարարությունից, ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանն օրերս նշել է, որ մոտ ապագայում սպասվում են սկանդալային բացահայտումներ հարյուրավոր քաղաքացիների մասին, որոնց անուններով բիզեսներ են գրանցված։