Մայիսի 23-ին, Բելառուսի Հանրապետության Բրեստ քաղաքում տեղի ունեցավ ՀԱՊԿ ԽՎ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որին հայաստանյան պատվիրակության կազմում մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը և Տիգրան Ուրիխանյանը:
 
Տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ
Նահապետյանը բարձրացրեց Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից զենք վաճառելու հարցը, ինչին ի պատասխան Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարեց. «Եթե երբևէ Հայաստանին որևէ վտանգ սպառնա ու Հայաստանի նկատմամբ որև երկրի կողմից կիրառվի ցանկացած տիպի, այդ թվում՝ նաև այդ զինատեսակները, մենք կկատարենք մեր բոլոր պայմանագրային պարտականություններն ու պատրաստ կլինենք նույնիսկ զոհվել մեր հայ եղբայրների կողքին՝ իրենց անվտանգության համար»:
 
Որպես հայաստանյան կողմի առաջարկ, հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում ներառվեց նաև պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող բանաձևի նախագիծն ու մոդելային օրենքի մշակման առաջարկը: