«Սիմփսոնների» ստեղծող Մեթ Գրեյնինգի Disenchantment («Հիասթափություն») նոր մուլտսերիալի պրեմիերան կկայանա օգոստոսի 17-ին: Մայիսի 24-ին այս մասին հայտնել Է Mashable-ը:
Disenchantment-ը կդառնա Գրեյնինգի առաջին նախագիծը գրեթե 20 տարվա ընթացքում: Շոուն կպատմի սաստիկ հարբեցող երիտասարդ արքայադուստր Բինի, նրա չարակամ գործընկեր-Էլֆի՝ Էլֆոյի եւ նրա անձնական չարքի՝ Լյուսիի մասին: Մուլտսերիալը բաղկացած կլինի տասն Էպիզոդներից եւ կցուցադրվի Netflix սթրիմինգային ծառայությունում:
«Ընդհանրապես, Disenchantment-ը կլինի կյանքի ու մահվան, սիրո եւ սեքսի եւ այն մասին, թե ինչպես շարունակել ծիծաղել այն աշխարհում, որը լի Է տառապանքներով եւ ապուշներով, չնայած այն ամենին, ինչ մեզ պնդում են ամեն կարգի ավագներ, մոգեր եւ այլ կոտոշավորներ»,- նկարագրել Է իր նոր նախագիծը Գրեյնինգը 2017 թվականին: «Սիմփսոններն» ամենաերկար մուլտսերիալն Է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ, այն ցուցադրվում Է 1987 թվականից: Շոուն ունի 29 եթերաշրջան եւ երկարաձգվել Է մինչեւ 30: Գրեյնինգը նաեւ ստեղծել Է «Ֆուտուրամա» մուլտսերիալը, որը ցուցադրվել Է 1999-ից մինչեւ 2013 թվականը: