Այսօր, ժամը 15:00-ին, ՀՀԿ խմբակցությունը նիստ է գումարելու։
Ըստ մեր տեղեկությունների՝ այսօր այդ նիստում քննարկվելու է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը։
Ինչպես արդեն հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել նաև ՀՀԿ խմբակցության անդամներ Շիրակ Թորոսյանը եւ Միհրան Պողոսյանը: Շիրակ Թորոսյանի եւ Միհրան Պողոսյանի «կողմ» քվեարկությունը, սակայն, ՀՀԿ-ում անակնկալ է եղել: Ըստ նախնական պայմանավորվածության՝ վերջիններս պետք է դեմ քվեարկեին: