Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ և լուսանկարներ․ բրիտանական Virgin Atlantic ավիաընկերությունը որոշել է նկարահանել ուղևորների արձագանքն այն տեղեկությանը, որ նրանց՝ «էկոնոմ» կարգի տոմսեր գնած ուղևորներին, «բիզնես» կարգի արտոնություններ են տրամադրվում:  Տեսանյութը նկարահանվել է Լոնդոնի «Հիթրոու» միջազգային օդանավակայանում: 

Տեսանյութում երևում է, որ մարդիկ տարբեր ձևով են ընդունել այս հաճելի անակնկալը: Շատերը ժպտացել են. ոմանց ցնցել է այս լուրը, իսկ մյուսները նույնիսկ արտասվել են: