Կառավարության այսօրվա նիստին մասնակցելու էր եկել Արարատի մարզպետի թեկնածու Գարիկ Սարգսյանը: Նա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ ծանր բեռ է ժառանգում, բայց միաժամանակ, կա ժողովրդի վստահությունը նոր ձևավորված կռավարության նկատմամբ:
Մարզպետի թեկնածուն նշեց, որ մարզպետ նշանակվելուց հետո մտադիր է շրջել մարզի բոլոր համայնքներում, չի նստելու աշխատասենյակում ու սպասի, թե երբ մարդիկ իրենց խնդիրներով կգան մարզպետարան:
Հնարավո՞ր է մարզում հնարավոր չարաշահումների մասի նյութեր տրամադրի Ազգային անվտանգության ծառայությանը, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Չեմ շտապում ասել՝ չարաշահումներ կլինեն, թե՝ ոչ: Ինչպես կառավարությունն է որդեգրել չարաշահումներ հայտնաբերելու և դրանք հասարակությանը ներկայացնելու քաղաքականությունը, նույնը, ինձ թվում է, կլինի մարզերում»: