«Մեզ մոտ բաց է, ցանկացած պահի կարող են գալ և ստուգումներ անցկացնել»,- այսօր նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում և, մասնավորապես, պատասխանելով Slaq.am-ի այն հարցին, ըստ որի՝ մամուլը վերջին շրջանում հետևողականորեն գրում է, որ իշխանությունները պետք է ստուգումներ սկսեն Գագիկ Ծառուկյանի անվան հետ առնչություններ ունեցող հիմնարկներում և պատրա՞ստ է արդյոք Գագիկ Ծառուկյանը հարկային նոր ստուգումների: