Այսօր՝ մարտի 13-ին, Եղիշե Չարենցի ծննդյան օրը (116-րդ տարեդարձը), Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության եւ Ե. Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեծանուն գրողի հուշահամալիր են այցելել Երեւան քաղաքի հիմնական դպրոցների աշակերտներ, անվանի արվեստագետներ։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրվել հուշարձանին։
Հուշահամալիրին ծաղիկներ դնելուց հետո չարենցասերները ասմունքել են, ապա դպրոցականները Չարենցի բանաստեղծություններով թերթիկներ են բաժանել անցորդներին։