Էջիածնի քաղաքապետարանը հայտարարում է, որ Արթուր Ասատրյան անուն ազգանվամբ քաղաքացուց հասցե ստանալու դիմում երբեւէ չի ստացել, եւ, հետեւաբար, չի մերժել:

Միաժամանակ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ հիշեցնել, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնում է ոչ թե համայնքապետարանը, այլ պետական լիազոր մարմինը, տվյալ դեպքում' Կադաստրի պետական կոմիտեն:

Ի պատասխան հնչող անհիմն մեղադրանքների շարանի, քաղաքապետարանը եւս մեկ անգամ պարզաբանում է, որ Էջմիածնի նախկին կինոյի շենքը քաղաքի սեփականություն չի հանդիսանում եւ քաղաքապետարանի հաշվեկշռում չի գտնվում:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը հանրության մեջ առավել հայտնի է Դոն Պիպո մականվամբ: