Քիչ առաջ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից ազատ արձակվեց «Սասնա Ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը, փոխելով Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը, որոշեց ազատ արձակել դատարանի դահլիճից։
Նշենք, որ Արեգ Կյուրեղյանի համար անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Հրաչյա Հակոբյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին փոխվել էր նաև Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը: Նա պատիժը կրում է բաց ռեժիմով: