Դատարանը բավարարեց «Սասնա Ծռեր» զինված խմբի գործով անցնող Տիգրան Սարգսյանի փաստաբան Գրիշա Բալասանյանի միջնորդությունը և փոխեց Սարգսյանի խափանման միջոց կալանքը՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։
Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Տիգրան Սարգսյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։