Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կրակոցներ են հնչել  Գեղարքունքի փոխմարզպետի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ։ Կրակոցների արդյունքում փոխմարզպետի եղբայրը՝ Ռաֆիկ Հակոբյանն, ստացել է հրազենային վիրավորում  և տեղափոխվել  հիվանդանոց։

Դեպքի մանրամասները պարզելու համար ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը կապ հաստատեց սպանված Հայկ Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանի հետ. «Կրակոցները հնչել են դատարանի  բակում, մենք այդ պահին ներսում էինք։ Դատարանին երկու մեքենաներ են մոտեցել։ Մեքենաներից իջել են գործով մեղադրվող Մեխակ Հարությունյանի պապը՝ Հայկասար Հակոբյանը, նրա տղան՝ Գագիկ Հակոբյանը, իրենց  ազգականներից Գևորգ Գուգոյանը և Արտակ Խաչատրյանը։ Գագիկ Հակոբյանը հանել է հրազենը և սպառնացել սպանել Անդրանիկ Հակոբյանին՝ Հայկ Հակոբյանի հորը, իսկ արդյունքում տուժել է  հորեղբայրը»,-պատմեց պաշտպանը։Մեր թղթակցի հարցերին՝ ո՞րն է պատճառը և ի՞նչ են ուզում մեղադրյալի հարազատները, Հովսեփ Սարգսյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, միայն գիտեմ, որ հակառակ կողմն այս գործի ողջ ընթացքում անընդհատ փորձել է  նմանատիպ բաներ անել, իրավիճակ սրել,  չնայած տուժող կողմի չափավոր գործողություններին»։

Պաշտպանը նաև ավելացրեց, որ տուժողի վիճակը ծանր է, և ինքն էլ ճանպարհին է՝ շտապում է հիվանդանոց։

Հիշեցնենք 29-ամյա Հակոբ Հակոբյանը հրազենից սպանվել էր 2017թվականի հունվարի 7-ին, Գավառ քաղաքում։