ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանն, ասաց, որ դաշնակցական նախարարն ընդամենը պաշտպանել է կուսակցության տեսակետն այս հարցի շուրջ:
Հարցին՝ Արծվիկ Մինասյանը Դաշնակցության սկզբունքներից հետքայլ արե՞ց, թե՝ ոչ, Ռուստամյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ ինքը պաշտպանեց այն, ինչ մենք ասում ենք: Պարզապես, նկատի ունենալով առաջարկը, որը բերվում է՝ առաջընթաց քայլ է, և այդ իմաստով՝ սրան դեմ լինել ճիշտ չէ, բայց կողմ լինել էլ չենք կարող, որտեղ պարտադիր բաղադրիչը պահվում է և դա մեզ համար սկզբունքային հարց է»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ Կառավարության երեկվա նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արծվիկ Մինասյանի միջև, որ վերջինս դեմ արտահայտվեց որոշման նախագծին: