Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն անդրադարձել է Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն արդեն գտնվում է Արմավիրի մարզպետարանում և իրենք սպասում են նաեւ քաղաքապետի հրաժարականը պահանջող կողմի ներկայացուցիչներին:
«Քանի նոր Էջմիածինը բոլոր հայերի սուրբ քաղաքն է, նաեւ թեմի առաջնորդն է այստեղ։ Մեծ պատրաստակամությամբ սպասում ենք նաեւ հրաժարական պահանջողներին, որ միասին գտնենք օպտիմալ լուծումը ստեղծված իրավիճակից»,-ասաց մարզետը։
Մարզպետ Գագիկ Միրիջանյանի խոսքով՝ իրենք դիտարկում են խնդրի լուծման 3 գլոբալ տարբերակ՝ կամ բավարարվում են քաղաքապետի պահանջները, կամ բավարարվում են ցուցարարների պահանջները, կամ պետք է գտնել ճանապարհային քարտեզ, եւ այդ ճանապարհով փորձել լուծում ունենալ»,- ասաց Գագիկ Միրիջանյանը:
Տեսանյութը՝ shantnews-ի