Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր վաղ առավատոից ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի աջակիցները հավաքվել էին ԱԱԾ շենքի դիմաց և պահանջում են գեներալին ազատ արձակել:

ԵԿՄ անդամներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ հավաքը ինքնաբուխ է. «Այստեղ հավաքվել են ինքնաբուխ: Մենք բոլորս՝ գեներալի հրամանատարությամբ կամավոր մասնակցել ենք արցախյան ազատամարտին:Մեր հրամանատարը լեգենդար հերոս է, Մանվել Գրիգորյանի գլուխը գնահատել են ադրբեջանցիները, իսկ այսօր նա հայտնվել է ճաղերի հետևում»,-նկատեց ազատամարտիկը: