Այսօր' հունիսի 18-ին, ԱԺ-ում, լրագրողները ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին խնդրեցին մեկնաբանել գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված վերջին իրադարձությունները։
«Եթե պարզվի, որ իրականություն է, ապա սա խայտառակություն է։ Շարմազանովը երբեք որևէ անարդարություն, անօրինակություն ոչ գործել է, ոչ կոծկել, ոչ պաշտպանել․ ինչո՞ւ է այդպիսի տպավորություն ստեղծված։ Զիվորը հացը գողանալն աններելի է, ով ուզում է արած լինի»,- նշեց նա։
Լրագրողի հարցին՝ զինվորի հացը գողացողը Ազգի հերո՞ս է, թե՞ ազգի տականք, Շարմազանովը պատասխանեց՝ «Ազգի դավաճան»:
ՀՀԿ խոսնակը հավելեց նաև, որ գնահատականներ հնչեցնելու համար դեռ վաղ է. պետք է սպասել քանի որ գոյություն ունի անմեղության կանխավարկած։