«Հրապարակ» թերթը գրում է.
«Մանվել Գրիգորյանի բռնապետության տապալումից հետո կրքերն Էջմիածնում չեն դադարում։ Երեկ տարբեր աղբյուրներից տեղեկություններ ենք ստացել, որ որոշ մարդիկ կամ խմբեր հակված են գեներալի ընտանիքի կամ կողմնակիցների հետ վենդետա իրականացնել, որը տարբեր դրսեւորումներ է ստանում։ Օրինակ, բռնության սպառնալիքներ են հնչում քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ։
Իսկ երեկոյան լուրեր հասան, որ նախորդ գիշեր անհայտ անձինք քարեր են նետել գեներալի տան ուղղությամբ, որպեսզի կոտրեն ապակիները։ Փորձեցինք կապ հաստատել կնոջ՝ Նազիկի հետ, բայց՝ ապարդյուն։ Տիկին Նազիկն ամուսնու ձերբակալությունից հետո զբաղված է ԵԿՄ-ով եւ նախորդ օրը «կռիսներ» է անվանել այն ԵԿՄ-ականներին, որոնք պաշտոնից ազատվելու դիմումներ են ներկայացրել։
Տեղեկացանք նաեւ, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին պատկանող բիզնես-օբյեկտներից ոչ մեկը չի աշխատում՝ բոլորը փակ են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում