Երկրապահ կամավորական միությունում այսօր վարչությունը նիստ է իրականացնում: Նիստին մասնակցում են, ոչ միայն վարչության անդամները, այլև ազատամարտիկները:

Երկրապահները դատապարտում են գեներալ Մանվել Գրիգորյանի արարքը: Նրանց մի մասը կողմ է, որ ԵԿՄ-ն չլուծավի և այն ղեկավարեն խորհրդի անդամները:

Լրագրողների հետ զրույցում ԵԿՄ Սեւանի վարչության անդամ Սամվել Գեւորգյանը հայտարարեց՝ չպետք է լուծարվի Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) և չի կարելի ասել, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործողություններով վարկաբեկվել է երկրապահը:

«Բոլոր ոլորտներում էլ կա կոռուպցիա, բայց չի կարելի ասել, որ պետք է այդ ոլորտները լուծարել: ԵԿՄ-ում 1-2-ը գող են, բայց էդ գողերը որտե՞ղ չկան: ՊՆ-ում գողեր չկա՞ն, քանի՞ գող գեներալ կա, բերեք բանակն էլ լուծարենք, էյդպես չի կարելի չէ՞: Իսկ ինչի՞ չեք ասում, որ ամենամեծ գողը նախագահներն են, եկեք երկիրն էլ լուծարենք պրծնենք: Ախր էս երկրապահի տղերքն ամենատուժվածն են, քյասիբ, անտուն-անտեղ, հլը մի հատ գնացեք հարցրեք»,- ասաց Գեւորգյանը: