Արդեն մի քանի օր է, Արմավիրի Արշալույս համայնքում բողոքի ակցիաներ են ընթանում. տեղացիները պահանջում են գյուղապետի՝ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, ով գեներալ Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է։
Ակտիվիստները փակել են թե′ գյուղ մտնող, թե′ միջգյուղային ճանապարհները։ Գյուղապետից դեռ արձագանք չկա։
«Մենք եկել ենք մեր ձայնը բարձրացնելու, ասում ենք՝ արի′, գյուղապետ ջան, մենք մեր պահանջները ներկայացնենք։ Երեկ հայատարել էինք, որ այսօր ճանապարհներ ենք փակելու՝ խնդրելով, որ գա հանդիպման։ Ոչ մի արձագանք չկա։ 4-րդ օրն է՝ հավաքվել ենք, ինքն ասում է, որ իր թևից կվերցնի իր կողմնակիցներին և կգա հունիսի 26-ին հանդիպման։ Այսինքն՝ մենք մարդ չե՞նք, որ իր կողմնակիցները չենք»,- պատմում է ակտիվիստներից մեկը։
Ցուցարարները, ովքեր ըստ իրենց, 300-400 հոգի կլինեն, ցանկանում են հանդիպել գյուղապետի հետ, սակայն վերջնական նպատակը նրա հրաժարականն է։