Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ եւ պատվիրակություն կողմից ներկայացված հրատապ բանաձեւը՝ կապված ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հետ:

Այս առնչությամբ, Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հրատապ բանաձեւը, վկայակոչելով 2018 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես եւս մեկ վերահաստատում Հայաստանի Հանրապետության հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական եւ հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին առանց անհարկի հետաձգումների վավերացնել համաձայնագիրը»:

 

Բանաձեւը կարեւորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը մինչեւ Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները: