«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ Սարգիս Թորոսյանը երկու անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք իր՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում:

Պաշտոնյայի սեփականությունն են համարվում բնակարանն ու ավտոտնակը, ինչպես նաև «MERCEDES–BENZ E 320» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ, իսկ եկամուտներ չի ունեցել:

Մինչ այս նշանակումը՝ 2014–2018թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես իրավաբանական վարչության խորհրդատու: Իսկ 2015թ.–ից նաև Հայ–ռուսական համալսարանի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դասախոս:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում