Փոքր և միջին ձեռնարկատիրությունների խնդիրների զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՓՄՁ-ների շահերը ներկայացնող հկ-ների ներկայացուցիչների հետ։
 
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը նշեց, որ հանդիպման նպատակը կառավարության հետ հետագա համագործակցությունը ճիշտ ուրվագծելն է։ Հանդիպման օրակագում երեք հարց է եղել․
 
«Առաջինը՝ հարկային օրենսգրքին վերբերող հրատապ լուծում պահանջող հարցերն են՝ մոտավորապես մեկ տասնյակ հարց, երկրորդ և երրորդ հարցերը վերաբերում էին այսօրվա պետական ՓՄՁ աջակցության գործիքներին և դրանց արդյունավետությունը։
Առաջին հարցից սկսվեց բուռն քննարկում, մասնավորապես,  հուլիսի 1-ից շրջանառության հարկի դաշտում գործելու որոշման հետ կապված, որտեղ շատ չկարգավորված հարցեր կային»,-ասաց Ավագյանը։
 
Նա նշեց նաև, որ հանդիպման ժամանակ քննարկվել է վարչապետին կից ՓՄՁ-ի վերականգման հարցը, որտեղ վարչապետը պետք է ղեկավարի խորհուրդը։
 
 
«Հիմա վարչապետի լիազորությունները շատ ավելի լայն են։ Ժամանակի պատճառով և ֆիզիկապես վարչապետի մասնակից լինելու մասով խնդիր կունենաք։ Այդ պատճառով դուրս բերվեց մի մոդել, ըստ որի՝ այսօր ունենում ենք ՓՄՁ զարգացման ստորադասային կորպուս՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավորությամբ։ Եթե ունենում ենք կոնսենսուս, ավտոմատ այդ հարցը գալիս է կառավարություն, եթե չենք ունենում՝ եռամսյակը մեկ այն հարցերը, որոնց շուրջ չենք եկել համաձայնության, ստորադասային խորհրդում քննարկվում են ևս մեկ անգամ՝ այդ ոլորտը համակարգող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ»,-հավելեց Ավագյանը։
 
Նա նկատեց, որ այժմ խոսքերից գործի անցնելու ժամանակն է, և պետք է այնպիսի մեխանիզմ դրվի, որ վստահության ցուցանիշը բարձրանա նաև դրսից ներդրողի համար։
 
«Բոլոր ձևերով հնարավոր լինի ներդրում անել, թեկուզ վարկային ռեսուրսներով»։