Daily Mail-ը գրում է, որ Հարավային Աֆրիկայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած հայտարարված կինը ողջ է հայտնաբերվել դիահերձարանի սառնարանում։

Կայքը գրում է, որ կինն արդեն հիվանդանոցում է ու ապաքինվում է: Միջադեպը տեղի է ունեցել Կառլթոնվիլ քաղաքի դիահերձարանում:

Հայտնի է, որ դեպքի վայր ժամանած բժիշկները կնոջը զննելուց հետո հայտարարել են, որ նա մահացած է, սակայն դիահերձարանի աշխատակիցներից մեկը դին զննելու ժամանակ պարզել է, որ կինը շնչում է: Արդյունքում նրան տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Բժիշկները հայտարարել են, որ իրենք որևէ սխալ թույլ չեն տվել ու զննման պահին կինն իրոք շնչելիս չի եղել: