Ռոլանդ Խոստիկյանը կառավարության շենքի դիմաց հացադուլ է անում՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նա կալանավոր Արմեն և Աշոտ Խոստիկյանների եղբայրն է, ովքեր դատապարտվել են 11 և 12 տարվա ազատազրկման՝ գողության մեղադրանքով:
Ռոլանդ Խոստիկյանը միացել է իր եղբայրների հացադուլին, ովքեր իրենց հերթին քրեակատարողական հիմնարկում են հացադուլ հայտարարել, և խնդրում է, որ վարչապետի միջամտությամբ Արմեն և Աշոտ Խոստիկյանների գործը վերենայվի: Նա գտնում է որ իր եղբայրներն անհիմն են դատապարտվել:
«Նրանք «ԱՁ» են բացել մեքենաների առք ու վաճառք իրականացնելու համար, սակայն պարզվել է, որ մեքենաները գողացված են: Շինծու ապացույցներով դատապարտել են»,-ասաց Ռոլանդ Խոստիկյանը: