Ոստիկանական զորքերը ևս ներառվել են մարտական հերթապահության մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու հավաստիացրեց՝ սահմանին իրավիճակը բոլոր կողմերից վերահսկելի է;
«Իրավիճակը սահմանին վերահսկելի է ինչպես Արցախի, այնպես էլ Նախիջևանի և հյուսիսային ուղղությամբ: Անհրաժեշտություն է առաջացել, որ Զինված ուժերի այլ զորքերի շարքին դասվող ոստիկանական ուժերը ևս ընդգրկվեն մարտական հերթապահության մեջ»,-ասաց Տոնոյանն ու այդ անհրաժեշտությունը բացատրեց մարտական հերթապահության մեջ հետաքրքիր լուծումներ փնտրելու ցանկությամբ:
Նախարարը նշեց՝ ոստիկանական ուժերի թվաքանակը նորմայի սահմանում է: Թվաքանակի և այլնի մասին տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ: