«Իրավունք» թերթը գրում է.
Վերջերս ոստիկանությունը բավական անաղմուկ 6-րդ վարչության պետ է նշանակել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օրոք անօրինական գործողությունների համար ազատված Միհրան Դավթյանին:
Ով, ի դեպ, նախկինում աշխատել է նաեւ ՊԵԿ-ում, բայց կրկին անօրինական գործողությունների համար ազատվել է աշխատանքից: Իսկ այժմ Ոստիկանությունում նման պատասխանատու պաշտոն է ստանձնել ոստիկանապետը Վալերի Օսիպյանի բարձր հովանու ներքո:
Ի դեպ, վերջինիս մասին, ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը՝ Օսիպյանին հիշեցրել է ՊԵԿ արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Կարապետյանը, ով Վալերի Օսիպյանի հարսանիքի քավորն է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում