«Առաջիկայում կլինենք քաղաքապետարաններում, Էներգետիկայի և Սփյուռքի նախարարություններում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նա նշեց, որ ստուգումների արդյունքները կներկայացնեն առաջիկայում. «Սփյուռքի նախարարության արդյունքները կներկայացնենք այս շաբաթվա վերջում, երբ ամբողջական պատկերը կլինի»,-ասաց նա՝ նշելով, որ գնումների վերահսկողությունն իրենց կառույցի ֆունկցիաներից մեկն է, և հերթականությամբ ստուգումներ են իրականացնելու:
Նրա խոսքով` ՊՆ-ում կան քրեական գործեր, որոնք խանգարում են ընթացիկ գործողություններ իրականացնելուն. «Սպասում ենք քրեական գործերի ավարտին, բայց կենտրոնական զինվորական հավաքակայանում մշտադիտարկում անում ենք և վարչապետին ու Պաշտպանության նախարարին ներկայացնելու ենք մեր առաջարկությունները՝ կապված զորահավաքի կազմակերպման հետ»,-ասաց նա: