Երևանի ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց. ներկա էին ավագանու 5 անդամներ։

Օրենքը պահանջում է; որ նիստին մասնակցեն ավագանու անդամների կեսից ավելին։

 

Ըստ այդմ՝ նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արենյանը հայատարարեց 30 րոպե ընդմիջում։

Մինչ այդ Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Եթե ավագանու մյուս անդամները չներկայանան՝ 1 ամիս հետո կլինեն արտահերթ ընտրություներ: Եթե դրանք անցկացվեն ազատ և արդար, ապա կարող ենք ասել, որ Հայաստանում հաղթել է համաժողովրդական ընտրությունը, իսկ եթե այն նման լինի Տարոն Մարգարյանի ընտրությանը, ապա կհասկանանք, որ մեր երկրում դեռ ավտորիտարիզմ է»։

Ի դեպ՝ ԵԼՔ խմբակցության անդամները քաղաքապետարանում են. նրանք կողքից հետևում են իրադարձություներին, բայց չեն պատրաստվում մտնել նիստերի դահլիճ։