«Ժամանակ» թերթը գրում է.

«Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանն օրերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի կողմից Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, ինչպես նաեւ իր անձին եւ ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մասին:

 

ՀՔԾ-ից «Ժամանակ»-ին հայտնել են, որ այդ դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Առայժմ հարուցված քրեական գործ չկա:
Միհրան Մովսիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ 19 տարի շարունակ ինքն ու իր ընտանիքը խոշտանգման են ենթարկվել «Հոկտեմբերի 27-ի խարանը իրենց վրա կրելու պատճառով», մինչդեռ ինքը բացարձակ կապ չի ունեցել 27-ի գործի հետ:

Սակայն անհիմն կերպով մոտ 1 ամիս շարունակ գտնվել է ԱԱԾ մեկուսարանում՝ առանց կարգավիճակի, առանց մեղադրանքի եւ հիմքերի:

1999 թվականից ես եւ իմ ընտանիքը խոշտանգման ենք ենթարկվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այդ թվում՝ Գագիկ Ջհանգիրյանի, որը 27-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր եւ շարժվում էր իր քմահաճույքով ու կողմնակի մարդկանց հետ քննություն էր վարում:

Դրա համար էլ առ այսօր կազմակերպիչները բացահայտված չեն»,-մեզ հետ զրույցում ասաց Մովսիսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: