Հատուկ Քննչական Ծառայությունից երեկ ստացվել է Յուրի Խաչատուրովին երկրից մեկնելու թույլտվության միջնորդության պատասխանը։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ին հայտնեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Պատասխանում նշված է՝ արգելք չէ և Յուրի Խաչատուրովը կարող է բացակայել Հայաստանից։ Նշված է նաև, որ նա պարտավոր է վարույթն իրականցնող մարմնի կանչով ներկայանալ, ինչը նաև մենք էինք նշել և պատրաստակամություն էինք հայտնել ներկայանալ»,-ասաց Պողոսյանը։
Փաստաբանը հավելեց, որ մոտ ժամանակներում Յուրի Խաչատուրովը կանցնի ՀԱՊԿ-ում իր աշխատանքային պարտականությունների կատարմանը հենց տեղակայման վայրում, սակայն նրա երկրից գնալու օրը դեռ հստակ պարզ չէ։