Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել այն տան շքամուտքից, որտեղ Խաչատուրյան քույրերը սպանել են իրենց հորը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջիկներից մեկը դեմքը ձեռքերով ծածկում:

«Մոսկվացի հետաքննիչները ուսումնասիրում են այն տան շքամուտքում տեղադրված տեսախցիկների նյութը, որտեղ 3 քույրերը սպանել են իրենց հորը»,- ասվում է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: