Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում՝ Վաչե Մարգարյանի նախագահությամբ, կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։

Նա մեղավոր ճանաչվեց 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով։

 

Գործով մյուս ամբաստանյալ, փաստաբան Էլզա Զաքարյանին դատարանը տուգանեց 120 հազար դրամով:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ քաղաքացիական գործի դատական նիստը կողմին օգուտ որոշելու համար դատավորը 1000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել։