«Լույս» հիմնադրամի շահառուներից 18-ին «Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է ապահովել կրթաթոշակով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ խոսքն ուսումնառության միայն առաջին տարվա մասին է:

Հիմնադրամը նոր ձևավորման փուլում է, տնօրենի մրցույթ ենք հայտարարել, շատ դժվար էր մեզ համար ֆինանսական միջոցներ գտնել, բայց հիմնադրամը այս ընթացքում փորձեց ամեն ինչ անել: Փորձեցինք կամուրջ դառնալ, գտանք գործընկերներ, ովքեր սիրով աջակցեցին 18 ուսանողի»,- նշեց Աննա Հակոբյանը

 

Աննա Հակոբյանի խոսքով` «Իմ քայլը» հիմնադրամին դիմել է «Լույս» հիմնադրամի 11 շահառու, իսկ մնացած ուսանողներին գտել է «Իմ քայլը» հիմնադրամը: Մնացած շահառուներին ևս նամակներ ուղարկվել է, բայց արձագանք չի եղել»:

«Իմ քայլը» հիմնադրամը 517 հազար դոլարի ընդհանուր ներդրում է ունեցել, որից «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամը փոխանցել է 222 հազար դոլար, «Հայ բարեգործական ընդհանուր միությունը»՝ 200 հազար դոլար, կանադահայ գործարար Վան Լափոյանը՝ 70 հազար դոլար, կան նաեւ անանուն բարերարներ, որոնք չեն ցանկացել իրենց անունը հնչի»,-ասել է վարչապետի կինը:

«Եվս 5 երեխայի հարց քննարկվում է, գործընթացը չի կանգնել, մեզ շարունակում են դիմել: Մենք սա արել ենք արտակարգ պայմաններում»,- ասաց Աննա Հակոբյանը: