ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերել, որ «Գառնի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ապօրինություններ են տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախնական տվյալներով հաստատության տնօրենի նախկին պաշտոնակատարը 2016-2017 թվականների ընթացքում յուրացրել է միլիոն 330 հազար դրամի բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք առողջապահական կենտրոնը որպես մարդասիրական օգնություն էր ստացել:
Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: