Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, հրապարակեց Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքների մասին որոշումը։

Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները և Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ընտրված կալանքը փոփոխվեց: Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ կլինի:

Նշենք, որ Քոչարյանի պաշտապանները երկու միջնորդություն են ներկայացրել դատարան՝ փաստաբան Հայկ Ալումյանի կողմից ներկայացված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը և Առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ ՔոչարյանըՀՔԾ հարցաքննության էր հրավիրվել վկայի կարգավիճակով։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների ՀՀ երկրորդ նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հուլիսի 27-ին։