Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին 20 մլն դրամ չարաշահումների համար մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 

Երբ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Ֆարմանյանին հարցրել է՝ տեղյակ եղել է քրոջն առնչվող չարաշահումներից, ցնցող պատասխան է ստացել. «Այո՛, չարաշահումները տեղի են ունեցել իմ, Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի, Նիկոլ Քիդմանի ու Վինի Թուխի անմիջական հանձնարարությամբ»: 


Իրավապահները Ֆարմանյանին կարող են իրենց երախտագիտությունը հայտնել նախաքննությանն աջակցելու եւ քրոջը չարաշահումներ անելու հանձնարարություն տվածների անունները տալու համար: Նաեւ այսքանից հետո հանգիստ կարող են շունչ քաշել շատ հայտնիներ՝ Անգետիկը, Չեբուրաշկան, աբսուրդի թատրոնի հիմնադիրներ Սամուել Բեքեթն ու Էժեն Իոնեսկոն, որովհետեւ, չար լեզուների պնդմամբ, իրավապահները կատարվածի թիկունքում տեսնում էին հենց նրանց ականջները: Իսկ եթե ավելի լուրջ, Ֆարմանյանի պատասխանը վկայում է այն մասին, որ նա պարզապես ասելիք չունի:

Ավելի մանրամասն՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: