Պիլոտային ծրագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել ԱՍ տեսակի 126 հակակարկտային հրթիռ, 3 հրթիռային արձակիչ կայան, որոնցից երկուսը տեղադրվել են Արագածոտնի, իսկ մեկը՝ Արմավիրի մարզում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նրա խոսքով՝ գազագեներատորային տիպի հակակարկտային կայանները երրորդ և չորրորդ աստիճանի վտանգավորության ամպերի դեպքում արդյունավետ չէին գործում, ուստի, առաջացել էր հակակարկտային հրթիռներ ձեռք բերելու խնդիր:
«Այսօր հրթիռային համակարգը աշխարհում երրորդ և չորրորդ աստիճանի ամպերի դեմ միակ պաշտպանող միջոցն է: Մենք խնդիրներ ունեինք հրթիռների արձակման առումով, և իմ հրավերով Հայաստան ժամանեցին Ռուսաստանի Դաշնության տվյալ գործարանի աշխատակիցները ևկարճ ժամանակում խնդրին լուծում տրվեց»,- նշեց Ռոստոմյանը:
Նախարարի խոսքով` հաջորդ տարվանից Հայաստանի հողատարածքները 70 տոկոսով պաշտպանված կլինեն կարկուտից: