«Հրապարակ» թերթը գրում է.

Մի քանի օր է՝ Հայաստանում է գտնվում Բելգիայի թագավորը՝ ընտանյոք հանդերձ։ Այցը մասնավոր է՝ հանգստի նպատակով, եւ արքայական ընտանիքի որոշմամբ՝ կոնֆիդենցիալ։

Նրանք, մեզ հասած տեղեկություններով, հանգրվանել են «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում, մնալու են մոտ 10 օր եւ ոչ մի պաշտոնական հանդիպում չեն ունենալու, լրագրողների հետ շփումներից էլ խուսափում են։ Ծրագիրը բացառապես մշակութային է՝ Տաթեւ, Էջմիածին եւ այլն։

 

Իսկ երեկ արքայական ընտանիքն այցելել է «Արմաս» գինու գործարան, մոտ 4-5 ժամ մնացել այնտեղ, համտեսել գինի, շրջել, ծանոթացել, զարմացել, որ հայերը պահպանել են գինու արտադրության ավանդույթները։