Կառավարությունը 5 տարով երկարաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևանում գրասենյակով ու գույքով ապահովելու՝ 2008-ի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման ժամկետը:
Որոշման նախագիծը Կառավարության օրակարգում չզեկուցվող հարցերի թվում էր:
Որոշման նախագծում մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Որոշման նախագծով՝ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում «10 տարի ժամկետով» գրասենյակով ու գույքով ապահովելու բառերը փոխարինվում են «15 տարի ժամկետով» բառերով»: