Մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական այցը Բաքու: Մերկելին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Գերմանիայի կանցլերին դիմավորողների մեջ են եղել նաևԱդրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք:

Դիմավորման արարողության ավարտից հետո կայացել է Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի՝ ընդլայնված հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ: Ալիևն ու Մերկելը հանդես են եկել ելույթներով: