Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու փաստը:
«Համանման դեպքերի առնչությամբ Ադրբեջանը տարբեր առիթներով դիմել է Ինտերպոլ, բայց մերժում է ստացել»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Օգոստոսի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Բիլզերյանի նկատմամբ: Ադրբեջանից դիմում էր ուղարկվել «Ինտերպոլ»՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում սկսելու նպատակով: