Նախագահ Արմեն Սարգսյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ներկա է գտնվել Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված Երեւանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման հանդիսավոր համերգին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: