Երիտասարդ գեղանկարչուհի Աննա Սուքիասյանը Հայաստանը ներկայացրել է Բոսնիայի Բիելինա քաղաքում կազմակերպված «International Symposium of artists in Bijelina 2018» միջազգային պլեներին։
Նկարչուհին խոստովանում է՝ մեծ պատիվ է մասնակցել նման կարևոր միջոցառման, որին իրենց աշխատանքներն են ներկայացրել արվեստագետներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ «Ռուսաստան, Մոլդովա, Գերմանիա, Ռումինիայի․ մասնակից երկրների թիվը շատ էր։ «International Symposium of artists in Bijelina 2018»-ը տվեց հնարավորություն միևնույն լեզվով չխոսող նկարիչներին միմյանց հետ շփվել արվեստի լեզվով, որը սահմաններ, պարզապես չի ճանաչում։Սա փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունները զարգացնելու հիանալի իրադարձություն էր, որի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերում ապրող ստեղծագործող մարդիկ հնարավորություն ունեցան շփվել միմյանց hետ՝ ևս մեկ անգամ վերահաստատելով՝ արվեստը սահմաններ չունի»,-նշեց նկարչուհին։
Վերջինիս խոսքով՝ «International Symposium of artists in Bijelina 2018» նկարչական սիմպոզիումին մասնակցելուց հետո արդեն իսկ ստացել է հրավերներ աշխարհի տարբեր երկրներից և մեծ պատասխանատվությամբ պատրաստվում է այդ երկրներում ևս պատվով ներկայացնել Հայաստանը։